Ճամփորդություն դեպի Աշտարակ


Ճամփորդության սկզբում մենք կանգ առանք Օշականում: Այնտեղ էր գտնվում մեր ռուսերենի ուսուցչուհու քեռու տունը:

Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես նրանք պատրաստվում դիմավորել Նոր տարին: Առաջին անգամ էի տեսնում, որ Ամանորին մրգերով զարդարեն կիտրոնի ծառը: Այդ տանը պահպանվել էր մի շատ հին լուսամփոփ և ժամացույց, որի թվերի փոխարեն փորագրված էին տասներկու հայկական եկեղեցիների պատկերները: Հետաքրքիր էր   նաև տեսնել ինքնաեռը և հին կարասները, որոնք մեծ և փոքր էին: Իսկ երկաթե մեծ կոշիկը զարդարում էր նրանց բակը:

Այնտեղ մեզ հյուրասիրեցին համեղ պանրով, լավաշով և չրերով:

 

Այցելեցինք նաև Օշականի թոնրատուն, որը փայտով է աշխատում: Հիմնականում վառում են էտած ծիրանենիների, խնձորենիների փայտը: Այնտեղ հյուրասիրվեցինք տաք լավաշով:

Քանի որ մենք շատ էինք խաղալ ուզում, ապա հայթայթեցինք մի գնդակ և ընկերներով մի լավ ֆուտբոլ խաղացինք գետի ափին: Երեք անգամ գցեցին գնդակը ջուրը, բայց միշտ դուրս հանեցինք այն: այդ պես ուրախ ու զվարթ վերադարձանք տուն:

 

Advertisements

One thought on “Ճամփորդություն դեպի Աշտարակ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s