հեռավար դպրոցի խնդիրներ


խնդիր 1

Ձմեռային արձակուրդի ժամանակ դպրոցի ծաղկանոցում Աննան պետք է հերթապահի հունվարի այն օրերին, որոնք մեծ չեն 7-ից, իսկ Լիլիթը` որոնք մեծ են երեքից, բայց փոքր են 11-ից: Ո՞ր օրերին են նրանք միասին հերթապահելու:

լուծում

     3         4                   5                     6            7                              11

Պատ.` 4, 5, 6 , 7 օրերը

խնդիր 2

Այս տարվա Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
 լուծում
?+100=300
300-100=200
Պատ.` 200 տարի առաջ
խնդիր 3
Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ փող ծախսեց, քան Գագիկը: Քանի՞ դրամ ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը 1500 դրամ ավելի քիչ է ծախսել:
լուծում
1500*2=3000
                                                                                                                                                                Պատ.`Գագիկ- 1500
            Լևոն-3000
4. Ձմեռ պապը նվերների տուփերը շարել է բուրգաձև, ինչպես ցույց է տրված նկարում: Յուրաքանչյուր տուփի վրա գրված է տուփում եղած նվերների քանակը: Նկարից օգտվելով՝ գտիր, թե քանի նվեր կա ամենավերևի տուփում:

Подпись отсутствуеk,4+3=7; 3+2=5; 2+1=3; 7+9=16; 7+5=12; 5+3=8; 16+12=28; 8+12=20;20+28=48
Պատ.`48
5. Ձմեռ պապը պետք է A քաղաքից B քաղաքը գնա: Գծագրի օգնությամբ պարզիր, թե քանի տարբեր ճանապարհ կա դրա համար, եթե կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով:Подпись отсутствует
5 ճանապարհ
6. Ձմեռ պապը նվերները բաժանելիս նկատեց, որ տները համարակալված էին 1-ից մինչև 7 թվերով (պարտադիր չէ հաջորդաբար): Հորիզոնական ուղղությամբ դասավորված տների համարների գումարը 16 էր, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 17 (տե՛ս գծագիրը): Գտիր անկյունի տան համարը:

Подпись отсутствует

Հորիզոնականով դասավորված թվերն են` 4+6+1+5=16

իսկ ուղղահայաց ուղղությամբ` 5+2+3+7=17

Պատ.` անկյունի տան համարը 5 -ն է:

7. Նկարում բերված բոլոր օղակները միացնելով պետք էր տոնածառի շղթա ստանալ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ օղակ պետք էր բացել՝ շղթան կազմելու համար:

Подпись отсутствует
Պատ.`4 օղակ:
8. Տոնածառին երեք գույնի լույս կա՝ կարմիր, կանաչ, դեղին: Սկզբում միանում է կարմիր լույսը, հետո այն անջատվում է, և միանում է կանաչը, հետո այն անջատվում է, և միանում է դեղինը, հետո դեղինը անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Յուրաքանչյուր անգամ լույսը մնում է մեկ վայրկյան: Լույսերը միացնելուց յոթանասուն վայրկյան հետո ո՞ր գույնը վառ կլինի:
 70:3=23.1
յուրաքանչյուր երրորդ վայրկյանին վառվում է կարմիր լույսը, հետևաբար, վերջի լույսը կարմիրին հաջորդող կանաչն  է:
Պատ.` կվերջանա կանաչով-ով
9. Եղևնու 20 սանտիմետրանոց տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո եղևնու բարձրությունը կլինի 1մ:
20+20+20+20+20
Պատ.`  4 տարի հետո
10. Ձմեռ պապի պարկը նվերներով 110կգ է: Նվերների զանգվածը 100 կիլոգրամով ավելի է պարկի զանգվածից: Քանի՞ կիլոգրամ նվեր էր բերել Ձմեռ պապը:
110-100=10 կգ
10:2=5 կգ
100+5=105 կգ
Պատ.`105 կիլոգրամ
  1. Ինչոր տարի հունվարին եղել է չորս երկուշաբթի և չորս ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է եղել այդ տարվա հունվարի 1-ը:

Պատ.` հունվարի մեկը երեքշաբթի է:

 

  1. Նոր տարվա՝ 2016-ի թվանշանների գումարը ինն է (2+0+1+6=9): Հաջորդը ո՞ր թվականին կբավարարվի այդ պայմանը:

Պատ.` 2025

 

  1. Ձմեռ պապի նվերների պարկերից առաջինն ու երկրորդը միասին 105 կգ են, առաջինն ու երրորդը միասին՝ 110 կգ, երկրորդը և երրորդը միասին՝ 115կգ: Քանի՞ կիլոգրամ էր պարկերից յուրաքանչյուրը:

Լուծում

  • 105+110=215 կգ
  • 215-115=100 կգ
  • 100:2=50 կգ
  • 105-50=55 կգ
  • 110-50=60 կգ

Պատ.` I-50 կգ; II-55 կգ; III-60 կգ

 

 

  1. Տոնածառի լույսերը երեք գույնի են՝ կանաչ, կարմիր, դեղին: Սկզբում միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը: Երկու վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է դեղինը: Երեք վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Ի՞նչ գույնի լույս կլինի միացնելուց 70 վայրկյան հետո:

Յուրաք. գույնի լույս վեց վայրկյանը մեկ կրկնվում է: 70-ից փոքր ամենամեծ թիվը, որը բաժանվում է վեցի դա 66 է: Կանաչ գույնը վառվում է 66 –րդ վայրկյանին,իսկ կարմիրը մեկ վայրկյան հետո 67-րդ վայրկյանին երկու վայրկյան: => 69-րդ վայրկյանին կվառվի դեղինը 3 վայրկյանով, ուրեմն 70-րդ վայրկյան հետո վառվում է դեղինը:

Պատ.` դեղին է:                         

 

  1. Դպրոցում տոնածառերը զարդարելու համար օգտագործեցին 16 դեղին գնդիկ, 24 կանաչ գնդիկ և 32 կարմիր գնդիկ, ընդ որում բոլոր տոնածառերի վրա նույն գույնի գնդիկներից հավասար քանակությամբ եղավ: Ամենաշատը քանի՞ տոնածառ զարդարեցին դպրոցում:

Գտնենք 16, 24 և 32 ամենամեծ ընդանուր բաժանարարը`

16- 2,2,2,2

24-2,2,2,3

32-2,2,2,2,2,2

Հետևաբար ամենամեծ ընդհանուր բաժանարարը 2*2*2=8 է:Այսինքն, կարող են զարդարել 8 տոնածառ որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի երկու դեղին, երեք կանաչ և չորս կարմիր գնդիկ:

 

  1. Ձմեռ պապը նվերների չորս գույնի պարկ ուներ՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր: Նա իր ունեցած 8 գնդակը ցանկանում էր այդ պարկերում տեղավորել այնպես, որ առանց գնդակի պարկ չլինի: Քանի՞ ձևով կարող էր դա անել

 

Պատ.` 35 ձևով:

  1. Չորս ընկեր՝ Արամը, Աշոտը, Գեղամը և Սուրենը, հազարից մեկական դեպի ետ են հաշվում. Արամն ասում է՝ 1000, Աշոտը՝ 999, Գեղամը` 998, Սուրենը 997, Արամը՝ 996, և շարունակում են նույն կարգով: Տղաներից ո՞վ կասի 278 թիվը:

Լուծում

I տարբերակ) 1000 անմնացորդ բաժանվում է չորսի նշանակում է որ Արամը ասելու է նաև առաջին թիվը, => 276-րդ թիվը ասում է Արամը ուրեմը 278 ասում է Գեղամը:

II տարբերակ) Քանի որ տղաները 4 թիվը մեկ են ասում իրենց թվերը, ապա Գեղամն է ասելու 278-րդ թիվը, քանի որ 998-278= 720, որը առանց մնացորդի բաժանվում է 4-ի:

Պատ.` Գեղամ

18) 18. Գտե՛ք այն ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը 120 է:

120-2,2,2,3,5 =>120=2*2*2*3*5, ուրեմն ամենափոքր բնական թիվը 358 է:

19) Նոր տարվա նվերների մի մասը բաժանելուց հետո Ձմեռ պապի մոտ մնաց 7 լիքը պարկ, 7 դատարկ պարկ և 7 կիսադատարկ պարկ: Դրանք ինչպես՞ պետք է բարձել երեք սահնակների, որպեսզի բոլորի վրա հավասար զանգվածով բեռ լինի:

Լուծում

7*0.5=3.5 պարկ

3.5+7=10.5 պարկ

10.5:3=3.5 պարկ

Յոթ լիքը պարկից երեքը և մեկ կիսադատարկ պարկ տեղափոխում ենք երկրորդ սահնակի վրա: Մեկ լիքը պարկը և հինգ կիսադատարկ պարկ դնում ենք երրորդ սահնակի վրա: Վերջին լիքը երեք պարկը և մեկ կիսադատարկ պարկը տեղավորում ենք առաջին սահնակի վրա: Այսպիսով ունենք երեք սահնակ և յուրաքանչյուրի վրա կա 3.5 պարկ:

պատ.` 3.5 պարկ:

20. Գծագրում բերված երեք հարկանի բուրգը կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ: Այդպիսի տասը հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ պետք կլինի:

Подпись отсутствует

3*3=9

5*5=25

7*7=49

9*9=81

11*11=121

13*13=169

15*15=225

17*17=289

19*19=361

1+9+25+49+81+121+169+225+289+361=1330

Պատ.` 1330 խորանարդ