Պատերազմ և գիտություն


“You can’t say that civilization don’t advance, for in every war they kill you a new way. ”

Will Rogers

Ես միշտ ասել եմ որ գիտության ամենամեծ շարժիչը` դա պատերազմն է, հայտնի օրինակներից մեկը դա Երկրորդ համաշախարահային պատերազմն է, որի ընթացքում ռամական և քաղաքացիական տեխնոլոգիաները մեծ զարգացում են գրանցել, և մեզ համար սովորական շատ բաներ պարզապես տեղի չէին ունենա, եթե տեղի չունենար այդպիսի անմարդկային պատերազմ: Այդ ֆենոմենի պատճառները հասկանալու համար կփորձեմ դիտարկել թե պատմության կողմից և թե մարդկային հոգեբանության տեսանկյունից:

Նախ պետք է նշել, որ գիտությունը զարգանում է մեծամասամբ սուբսիդիաների շնորհիվ, որովհետև ինչքան էլ գիտնականները ունենան օգտակար գիտելիք՝ առանց պատշաճ սարքավորումների և աշխատանքային վայրի չեն կարողանա զբաղվել իրենց գործով: Իսկ պատերազմների ժամանակ կառավարությունը ավելի շահագռգռված է գիտության զագրացման մեջ, և ցավոք, միայն այդ դեպքում է պատրաստ տրամադրել այնքան գումար, ինչքանին գիտությունը արժանի է: Դա կարելի է հասկանալ այն փաստից, որ շատ տեխնոլոգիական գյուտեր ստեղծվել են ռազմական ինդուստրիայի համար, այնուհետև դարձել քաղաքացիական:

Բացի դրանից, կա մարդկային մահի վախի գործոնը, պատրեզմները սովորաբար “համեմված” են լինում պրոպագանդայով, և երբ մարդ վստահ է լինում, որ, եթե նա իր գործը չանի ուրեմն կմահանա, դա շատ ոլավ շարժիչ գործոն է, որը բերում է գիտնականերին և հասցնում այն մակարդակի, որ նրանք օր ու գիշեր պատրաստ են աշխատել: Պրոպագանդա ասելով նկատի չունեմ վատ իմաստով, ոչ, շատ մարդիկ նույնիսկ առանց վախ պատրաստ են աշխատել իրենց հայրենիքի համար, բայց, ճիշտն ասած, ամեն մարդ ունի արժեքներ և այլն, միայն մինչև այն պահը, երբ չկա մահանալու վախ:

Իսկ որպես կտրուկ գիտական զարգացման օրինակ, կարող եմ բերել նացիստական Գերմանիայի օրինակը, որի զարգացումը բալիստիկ հրթիռների ոլորտում, ապագայում ծառայել է քաղաքացիական օգտին, օրինակ՝ նույն այդ հրթիռների շնորհիվ է սկսվել տիեզերական ժամանակաշրջանը, որը մարդկանց թույլ է տվել ունենալ ավելի ճշգրիտ ինֆորմացիա՝ եղանակի, երկիր մոլորակի, գտնվելու վայրի և այլ անհրաժեշտ բաների մասին: