մայրենի 25-29


  1. Երեք պատմություններից որը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ առաջինը, որովհետև Եզոպոսը խորամանկեց և բանտ չնստեց:

  1. Քո կարծիքով ինչո՞ւ Քսանթոսը գնեց Եզոպոսին:

Քսանթոսը գնեց Եզոպոսին, որովհետև նա շատ խորամանկ և իմաստուն էր:

  1. Բնութագրի՛ր Եզոպոսին:

Եզոպոսը իմաստուն, խորամանկ և համբերատար էր:

  1. Վերնագրի՛ր երեք պատմությունները:

1- խուսափում բանտից

2- երեք ստրուկ

3- իսկական մարդ

  1. Քո կարծիքը գրիր երրորդ պատմության մասին: Եզոպոսն ո՞ւմ էր մարդ համարել, համամի՞տ ես նրա հետ, թե՝ ոչ:

Եզոպոսը մարդ էր համարել նրան, ով քարը մի կողմ դրեց, որ ուրիշները չընկնեն: Ես նրա հետ համաձայն եմ:

  1. Համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Եզոպոսի մասին: /Սա բանավոր արեք, դասարանում հարցնելու եմ/:

 

 

Եզոպոս (հին հուն․՝ Αἴσωπος; մ. թ. ա. 620մ. թ. ա. 564 , Դելֆի), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա թրակացի կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրության Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն հայերին ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզոպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի հայկական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Առակներում դեմոկրատական աշխարհայեցողության դիրքերից է արտահայտել անտիկ աշխարհի բարոյականությունը և վարքը, նշավակել մարդկային մոլությունները, արատները և կենդանիների վարքից բերված օրինակներով փորձել ուղղել դրանք։

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։ Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին Վենետիկում։

 

 

1 thoughts on “մայրենի 25-29

Թողնել մեկնաբանություն