Գարնան երեկո


ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր բնության պատկերները:

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում

  1. Նկարիր այս բանաստեղծության կազմը:

Untitled

  1. Բացատրիր վերնագիրը:

Գարնան երեկո է, որովհետև բանաստեղծությունum նկարագրվում է գարնան երեկոն:

  1. Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:

գոյականները, ածականները և բայերը:

 

Սովորիր անգիր:

 

Թողնել մեկնաբանություն