մայրենի 179-183,190-191 և գարնան քաղաքում


179) Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

 

Ա խմբի հասարակ բառեր են, իսկ Բ խմբում հատուկ անուներ:

180) Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Ա խմբում կոչվում են հասարակ, որովհետև նրանք. հայր, տղա և այլ բառերը անուններ չեն, այլ տեսակ արտահայտող բառեր, իսկ Բ խմբում անուններ են, որը վերաբերում է կոնկրետ մեկին` օրինակ Արմեն Տիգրանյան:

181) Բացատրի´ր, թեցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

 

Կոնկրետ անձին վերաբերվող բառերը, որոնք կազմվում են ցի ածանցով գրվում են մեծատառով, իսկ տեսակ արտահայտող բառերը ` լոռեցի, հայաստանցի, ամերիկացի և այլն գրվում են փոքրատառով:

  1. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է: (շուշան-ծաղիկ)
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ: (երկաթ-քիմիական նյութ)
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է: (ձախորդ-անհաջող)
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը: (առյուծ-կենդանի)
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին (երզնկացի երզնկայից) աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն: (արևելցու-արևելքից)
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել: (արքաներ-թագավորներ)

  1. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
Էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն Առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

190 Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ-եր, ձայն-եր, հոտ-եր, քար-եր, կով-եր, արջ-եր, փունջ-փնջեր, լուր-եր, բառ-եր, բեղ-եր, հայ-եր, հայր-եր, ցեղ-եր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, սյուն-եր, պատ-եր, հույն-եր, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-եր. Քույր-եր, մայր-եր, ձեռք-եր, ոտք-եր, տատ-եր, պապ-եր:
Բ. Եղբայր-ներ, աթոռ-ներ, պապիկ-ներ, տատիկ-ներ, գրպան-ներ, թութակ-ներ, եղնիկ-ներ, ոչխար-ներ, սեղան-ներ, թռչուն-ներ, մեքենա-ներ, բարեկամ-ներ, աշակերտ-ներ, մատյան-ներ, հեռախոս-ներ, ծաղկավաճառ-ներ, պանրագործարան-ներ:

1 վանկի դեպքում միանում է –եր, իսկ 1-ից ավելի դեպքում միանում է –ներ:

  1. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
    ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

Մեկից ավելի վանկ ունեցող այն բառերում, որոնք ավարտվում են ն-ով:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Փունջ-փնջեր

Սիրտ-սրտեր

Գիր-գրեր

Քիթ-քթեր

Ձու-ձվեր

Սուր-սրեր

 

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

 

մաթեմատիկա (18-20.01.16)


18/01/16

2. Ինչպե՞ս են բաղադրյալ թիվը վերլուծում պարզ արտադրիչների, գրիր քո բառերով:

Բաղադրյալ թիվը պարզ արտադրիչների վերլուծելու համար այն բաժանում ենք ամենափոքր պարզ թվի վրա մինչև էլ հնարավոր չլինի այն բաժանել: Աջ կողմում ստացված պարզ թվերը և կան պարզ արտադրիչներ:

3. Հետևյալ թվերը վերլուծիր պարզ արտադրիչների՝

26, 29, 100, 34, 80, 81:

26 2
13 13
1

26=2*13

29 29
1

29=29

100 2
50 2
25 5
5 5
1

10=2*2*5*5

34 2
17 17
1

34=2*17

80 2
40 2
20 2
10 2
5 5
1

80=2*2*2*2*5

81 3
27 3
9 3
3 3
1

81=3*3*3*3

Վարժ 1059

4=2+2

6=3+3

8=3+5

10=7+3

12=5+7

14=7+7

16=11+5

18=13+5

20=13+10

Վարժ 1060

a1, a2 – քառակուսիների կողմեր

P1=14 սմ

P2= 50  սմ

a1-ը որքանով է փոքր a2-ից

Լուծում

I տարբերակ

1) 14:4=3.5 սմ

2) 50:4=12.5 սմ

3) 2.5- 3.5=9սմ

II տարբերակ

1) 50-14=36 սմ

2) 36:4=9 սմ

Պատ.` 9 սմ ով

19/01/2016

Առաջադրանք 1:

Կազմել աղյուսակ երեք սյունակից՝ պակասորդ, ավելորդ, կատարյալ:

և 1-30 որոշել, որ թիվը որ աղյուսակում է: Տեղադրել բլոգում, հղումը ուղարկել ինձ:

2-ի բաժանարարներ են` 1
3-ի բաժանարարներ են` 1
4-ի բաժանարարներ են` 1, 2, 1+2=3
5-ի բաժանարարներ են`1
6-ի բաժանարարներ են`1,2,3 1+2+3=6
7-ի բաժանարարներ են` 1
8-ի բաժանարարներ են`1,2,4 1+2+4=7
9-ի բաժանարարներ են`1,3 1+3=4
10-ի բաժանարարներ են`1,2,5 1+2+5=8
11-ի բաժանարարներ են`1
12-ի բաժանարարներ են` 1,2,3,4,6 1+2+3+4+6=16
13-ի բաժանարարներ են`1
14-ի բաժանարարներ են`1,2,7 1+2+7= 10
15-ի բաժանարարներ են`1,3,5 1+3+5=9
16-ի բաժանարարներ են`1,2,4,8 1+2+4+8= 15
17-ի բաժանարարներ են`1
18-ի բաժանարարներ են`1,2,3,6,9 1+2+3+6+9=21
19-ի բաժանարարներ են`1
20-ի բաժանարարներ են`1,2,4,5,10 1+2+4+5+10=22
21-ի բաժանարարներ են`1,3,7 1+3+7=11
22-ի բաժանարարներ են` 1,2,11 1+2+11=14
23-ի բաժանարարներ են`1
24-ի բաժանարարներ են`1,2,3,4,6,8,12 1+2+3+4+6+8+12=36
25-ի բաժանարարներ են`1,5 1+5= 6
26-ի բաժանարարներ են`1,2,13 1+2+13 =16
27-ի բաժանարարներ են`1,3,9 1+3+9=13
28-ի բաժանարարներ են`1,2,4,7,14 1+2+4+7+14=28
29-ի բաժանարարներ են`1
30-ի բաժանարարներ են`1,2,3,5,6,10,15 1+2+3+5+6+10+15=42

Պակասորդով Ավելորդով Կատարյալ
2                      12                   6
3                      18                  28
4                     20
5                      24
7                     30
8
9
10
11
13
14
15
16
17
19
21
22
23
25
26
27
29

Առաջադրանք 2: Ինտերնետում գտնել կատարյալ թվերի մասին (լավ կլինի թարգմանաբար):

Հին հույներին հայտնի են եղել 6, 28, 496 և 8128 կատարյալ թվերը և նրանց թվացել է, թե այլ կատարյալ թիվ չկա։ Հույն մաթեմատիկոս Նիկոմաքոսը նշել է 8128 կատարյալ թիվը դեռևս մ.թ.ա. 100թ. 1456-ից 1461թթ. ժամանակահատվածում գրված ձեռագրում մի անհայտ մաթեմատիկոս արել է ամենավաղ հղումը հինգերորդ կատարյալ 33 550 336 թվի մասին, որն այդ ժամանակ հայտնաբերված է եղել։ 1588թ. իտալացի մաթեմատիկոս Պիետրո Կատալդին հայտնաբերել է վեցերորդ (8 589 869 056) և յոթերորդ (137 438 691 328) կատարյալ թվերը։

20.01.16

1.Այն թվերը, օրինակ` 220, 284-ը, որոնց բաժանարարների գումարը փոխադարձ հավասար է կոչվում են բարեկամ թվեր: Օրինակ, 220-ի բաժանարարներն են` 1,2,4,5,10,20, 11, 22, 44, 55, 110 թվերը, իսկ 284-ինը` 1, 2, 4, 71, 142 թվերը     220=1+2+4+71+142; իսկ 284=1+2+4+5+10+20+11+22+44+55+110, => 284 և 220 բարեկամ թվեր են:

2.4800 : 600 –( 30x 7 – 210) = 8

3.   Հաշվի՛ր 530x 26 + (5621–875): 7  արտահայտության արժեքը:

1) 5621-875=4746

2) 530*26=13780

3) 4746:7=678

4) 13780+678=14458

Պատ.` 14458

4.Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:

4, 4, 8, 24, 96, 480, 2880

5. Ուղղանկյան երկարությունը 84 մ է, որը 4 անգամ մեծ է լայնությունից: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
84:4=21 մ

21*84= 1764 մ2

Պատ.` S=1764 մ2
6. Գտիր տեղեկություն բարեկամ թվերի մասին:

http://armplaneta.com/pyutagoras/#more-29

21.01.16

Գեղեցիկհետաքրքիր թվային հաջորդականություն է, որը մեզ հանդիպում է տարբեր մաթեմատիկական իրադրություններում, բնության երևույթների ուսումնասիրության ժամանակ և առաջին անգամ դիտարկել է Լեոնարդո Ֆիբոնաչին:

 Հաջորդականությունը հետևյալն է `

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, …

Երկար պրպտումներից պարզվել է, որ հաջորդականությունը օժտված է բազմաթիվ օրինաչափություններով`

ա/.Յուրաքանչյուր անդամ հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին:

 

բ/.Յուրաքանչյուր երրորդ անդամը զույգ թիվ է :

գ/.Յուրաքանչյուր չորրորդ անդամը բաժանվում է 3-ի:

Չափազանցություն չի լինի ասել,որ դա սովորական խաղ չէ թվերի հետ,այլ բնության երևույթների  ամենակարևոր մաթեմատիկական արտահայտությունն է:

Փորձիր Ֆիբոնաչիի թվային շարքի մասին տեղեկություն գտնել:

Լեոնարդո Պիզանո (լատ.՝ Leonardus Pisanus, իտալ.՝ Leonardo Pisano, շուրջ 1170, Պիզա — շուրջ 1250, Պիզա), միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ։ Ըստ առաջինի , նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչիանձնվեր») անունով , իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci (բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի»)։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից , որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։

Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում, Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%AB%D5%A2%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB.

3.Մի քանի օրինաչափությու ես նշեցի, դու ի՞նչ կավելացնես:

Պատ.` Չորրորդ օրինաչափություն այն է, որ ամեն հինգերորդ թիվ բաժանվում է հինգի:

  1. Ինչ թիվ է հաջորդ անդամը, շարունակիր

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597

5.Խնդիր

Արամը հունվարին  նվեր ստացավ նորածին ճագարների մի զույգ:

2 ամիս անց ծնվեց  ևս մի նոր զույգ: Ամեն զույգ երկու ամիսը մեկ ունենում է ճագարների նոր զույգ:

Մեկ տարի անց` դեկտեմբերին , քանի՞ զույգ  ճագար կլինի:

Լոծման ընթացքը  ցույց տալ գծագրով կամ ննարով:

 Պատ.` 72 զույգ ճագար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

բնագիտություն 10-15


Ո՞ր տարածաշրջանում են շատ երկրաշարժներ լինում:

Կրակի բացահայտումը ի՞նչ իմաստ է ունեցել:

Ինչպե՞ս կարելի է կողմնորոշվել աստղերո՞վ:

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Ի՞նչ է ներկայացնում բնական վառելիքը:

 

վարժություն 152, 154-157, 160-162,166-171 և հովը


152 Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                        Բ

Պար       —       պարում է
երգ         —        երգել է
կանչ      —        կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —        կապում է

 

Ա խմբի նկարագրում են երևույթները և կոչվում են գոյական, իսկ Բ խմբի բառերը գործողություն են ցույց տալիս և կոչվում են բայեր

154 Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ ….
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան ….
Մի մարդ մութ գիշերով ձոր ….
Անձրևը անընղհատ ….
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով ….

 

 

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան գտավ:
Մի մարդ մութ գիշերով ձոր գնաց:
Անձրևը անընդհատ կաթկթում էր:
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով ուրախացավ:

155 Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք գործողություն ցույց տվող բառեր են` բայեր են:

Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156 Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

 

Նրանք պատասխանում են ով, ինչ և ինչին հարցերին և առարկա են ցույց տալիս:

157 Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:
«Գոյական» անունն ինքդ բացատրի´ր:

Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող:

Գոյական- իր, ապրանք, Գոյութիուն ունեցող, էակ:

160 Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են ինչպիսի հարցին և ցույց են տալիս առարկայի ինչպիսի լինելը: Կոչվում են ածական:

  1. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

Պայծառ արև, հետաքրքիր օր, նեղ առվակ, մեծ հեռուստացույց, հետաքրքիր գիրք, աշխատասեր մարդ:

  1. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Ածական գոյական

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:
Գոյական ածական բայ
ծաղիկ ջինջ վազել
ժամացույց բուրավետ թրթռալ
ջուր մեծ թիավարել
սար ջրոտ ջրել
մարդ ուրախ գնալ
երեխա ծաղկավետ լողալ
նավաստի հրաշալի վազվզել
օձ մաքուր սողալ
ամպ ճկուն իջնել
ինքնաթիռ Սև բացվել
առվակ պայծառ չխկչխկալ
գարուն սպիտակ գոռգռալ
թիթեռ գաղտնի բարձրանալ
պահակ ոսկեզօծ պահել
նավակ երկաթյա ոսկեզօծել
հատիկ

 

 

 

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

  1. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Ընգծված բառերը բայերը հստակեցնում են ընգծում են նրանց իմաստը և լրացնում են նրանց:

  1. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:

Անմիջապես, Մտերմորեն, Վաղուց, Ամբողջովին, Լիովին, Բազմիցս, Երբեմն : Նրանք գործողություն ցույց տվող բառերի լրացումներ են:

  1. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

Շտապ, դանդաղ, հաճախ, հեռու, ուշ, կրկին:

Դրանք բայի լրացումներ են:

  1. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:

Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշը կամ հանգամանքը:

ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կերթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կիյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կիյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կերթամ

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կավրըշտըկե ու վարդեն
Կառնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի

 

պարապնդում -ամրափակում

քղանցք -փեշ

սրդողած -նեղացած

շափրակ -ծաղկի պսակ

կպլլվի -փաթաթվում է

կիյնա -ընկնում է

կմագլի -մագլցում է

կավրշտկե -ավերում է, քարուքանդ է անում

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. Կփարի- կփաթաթվի, խույս կու տա— կխուսափի, կրնա-կկարնա, դրան ետին մոռցված— դռան ետևում մոռացված , ծառի կատարն է թառած— ծառի կատարին նստած, նորեն ետիս ես դառնամ— կրկին ետ գամ:
  2. Տրված բառերի կազմությանն ուշադրություն դարձրու և դրանց իմաստները բացատրիր.

Մատնահարել- մատերով խփել, շնչահատ- շունչը կտրված , թիկնադարձ-թիկունքը շրջած, հուսահատ- հույսը կտրած:

  1. Տրված մակդիրները/ փոխաբերական իմաստով / բացատրիր.

հերարձակ աշուն-հեռվից եկած աշուն, մայր թփեր- թփի հիմական մաս, սրդողած կանչել- նեղացած կանչել, շվարուն վազել- մոլորված վազել, սակավարյուն շափրակներ- կիսաչորացած պսակներ:

  1. Ինչպե՞ս է ներկայացված հովը. պատասխաններից մեկը ընտրիր և պատճառաբանիր՝

ա. Պարզապես իբրև բնության երևույթ:

բ. Շնչավորվախ՝ իբրև անձ:

Բանաստեղծությունը ընթեռցելիս տպավորություն են ստեղծվում կարծես հովը, ինչ որ անձ էր, որը չարաճճի էր և ուներ իր քմահաճությունները:

  1. Ո՞ւմ է նմանեցվում հովը. համեմատությունները դուրս գրիր և բացատրիր:

Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`

Հովը ` չարաճճիի և անկարգի պես էր պահում:

  1. Բնութագրիր քնարական հերոսներին՝

ա. Հովին- չարաճճի, անկարգ, քմահաճ, անհասկացող, կամակոր:

բ. նրա ընկերոջը՝ պատանուն- ընկերասեր, բարի, խաղով տարված,նեղացկոտ, միամիտ:

 

 

 

 

 

 

English 11-15


Adjectives

Dinah is one of the most good-natured children that ever lived, but she is very, very lazy. There is nothing she likes, or used to like, so much as to curl up in some warm corner in the sun and do nothing.

Dinah’s mother wished very much that her child should learn to read, but the lady who tried to teach her soon gave it up. “It is no use,” she said, “Dinah will not learn. She is not a stupid child, but she is too lazy for anything.”

It happened, soon after this, that a young man from Massachusetts came to the house where Dinah lived. He brought with him something no one else in the neighborhood had ever seen before–a pair of roller-skates.

When Dinah saw the young man going rapidly up and down the piazza on his skates she was so astonished she hardly knew what to think. She ran after him like a cat, her black eyes shining as they had never shone before.

One day the young man allowed her to try on the skates. The child was too happy for words. Of course she fell down, and sprawled about the floor, but did not mind at all.

“Look here, Dinah,” said the young man, “I understand that my aunt has been trying to teach you to read.”

Dinah answered that she certainly had.

“Why didn’t you learn?” asked the young man. “You need not trouble to answer,” said he, “it was just because you are too lazy. Now, if, on the first of January, you can read, I tell you what I will do. I will send you as good a pair of roller-skates as I can buy in Boston.”

How Dinah’s eyes snapped. For a moment she said nothing, then exclaimed decidedly, “I’ll have those skates, sure.”

And she did. When she bent her mind on her work she could always do it well, no matter what it was.

The lady who had before this found her such a difficult child to teach, now had no trouble. If Dinah showed the least sign of her former laziness the word SKATES! was enough to make her bend her mind on her lesson instantly.

On New Year morning she received a box marked in large printed letters:

MISS DINAH MORRIS,
Care of Mrs. Lawrence Delaney,
NEW ORLEANS, LA.
If she can read what is on the outside of this box she can have what is inside.

And as Dinah read every word plainly and quickly, of course she had for her very own the fine roller-skates the box held. And now sitting curled up in the sun, doing nothing, is not the thing she likes to do best.

verbs

present (ներկա)     past (անցյալ)
1    lives, live                         lived
2    is, are                        was, were
3    likes, like                    liked
4    curls up, curl up    curled up
5    does, do                       did
6    wishes, wish           wished
7    learns, learn            learnt
8    reads, read                 read
9    tries, try                      tried
10    teaches, teach         taught
11    gives up, give up    gave up
12    says, say                     said
13    come, comes            came
14    brings, bring        brought
15    sees, see                   saw
16    knows, know          knew
17    thinks, think          thought
18    runs, run                  run
19    shines, shine       shined
20    allows, allow       allowed
21    falls down, fall down    fell down
22    sprawls, sprawl    sprawled
23    don’t mind          didn’t mind
24    looks, look               looked
25    understands, understand    understood
26    answers, answer    answered
27    has, have                   had
28    asks, ask                  asked
29    can                           could
30    tells, tell                   told
31    sends, send              sent
32    buys, buy                bought
33    snaps, snap              snapped
34    exclaims, exclaim    exclaimed
35    bends, bend                 bent
36    finds, find                   found
37    shows, show              showed
38    makes, make             made
39    receives, receive    received
40    sits, sit                       sat

Special  questions

1 .Who wished very much that her child should learn to read?

2.Why did Dinah’s mother wish very much that her child should learn to read?

3.What did Dinah’s mother wish very much?

4.Whose mother wished very much that her child should learn to read?

5.Where is the young man from?

6. How did Dinah learn to read?

 

 

հեռավար դպրոցի խնդիրներ


խնդիր 1

Ձմեռային արձակուրդի ժամանակ դպրոցի ծաղկանոցում Աննան պետք է հերթապահի հունվարի այն օրերին, որոնք մեծ չեն 7-ից, իսկ Լիլիթը` որոնք մեծ են երեքից, բայց փոքր են 11-ից: Ո՞ր օրերին են նրանք միասին հերթապահելու:

լուծում

     3         4                   5                     6            7                              11

Պատ.` 4, 5, 6 , 7 օրերը

խնդիր 2

Այս տարվա Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
 լուծում
?+100=300
300-100=200
Պատ.` 200 տարի առաջ
խնդիր 3
Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ փող ծախսեց, քան Գագիկը: Քանի՞ դրամ ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը 1500 դրամ ավելի քիչ է ծախսել:
լուծում
1500*2=3000
                                                                                                                                                                Պատ.`Գագիկ- 1500
            Լևոն-3000
4. Ձմեռ պապը նվերների տուփերը շարել է բուրգաձև, ինչպես ցույց է տրված նկարում: Յուրաքանչյուր տուփի վրա գրված է տուփում եղած նվերների քանակը: Նկարից օգտվելով՝ գտիր, թե քանի նվեր կա ամենավերևի տուփում:

Подпись отсутствуеk,4+3=7; 3+2=5; 2+1=3; 7+9=16; 7+5=12; 5+3=8; 16+12=28; 8+12=20;20+28=48
Պատ.`48
5. Ձմեռ պապը պետք է A քաղաքից B քաղաքը գնա: Գծագրի օգնությամբ պարզիր, թե քանի տարբեր ճանապարհ կա դրա համար, եթե կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով:Подпись отсутствует
5 ճանապարհ
6. Ձմեռ պապը նվերները բաժանելիս նկատեց, որ տները համարակալված էին 1-ից մինչև 7 թվերով (պարտադիր չէ հաջորդաբար): Հորիզոնական ուղղությամբ դասավորված տների համարների գումարը 16 էր, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 17 (տե՛ս գծագիրը): Գտիր անկյունի տան համարը:

Подпись отсутствует

Հորիզոնականով դասավորված թվերն են` 4+6+1+5=16

իսկ ուղղահայաց ուղղությամբ` 5+2+3+7=17

Պատ.` անկյունի տան համարը 5 -ն է:

7. Նկարում բերված բոլոր օղակները միացնելով պետք էր տոնածառի շղթա ստանալ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ օղակ պետք էր բացել՝ շղթան կազմելու համար:

Подпись отсутствует
Պատ.`4 օղակ:
8. Տոնածառին երեք գույնի լույս կա՝ կարմիր, կանաչ, դեղին: Սկզբում միանում է կարմիր լույսը, հետո այն անջատվում է, և միանում է կանաչը, հետո այն անջատվում է, և միանում է դեղինը, հետո դեղինը անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Յուրաքանչյուր անգամ լույսը մնում է մեկ վայրկյան: Լույսերը միացնելուց յոթանասուն վայրկյան հետո ո՞ր գույնը վառ կլինի:
 70:3=23.1
յուրաքանչյուր երրորդ վայրկյանին վառվում է կարմիր լույսը, հետևաբար, վերջի լույսը կարմիրին հաջորդող կանաչն  է:
Պատ.` կվերջանա կանաչով-ով
9. Եղևնու 20 սանտիմետրանոց տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո եղևնու բարձրությունը կլինի 1մ:
20+20+20+20+20
Պատ.`  4 տարի հետո
10. Ձմեռ պապի պարկը նվերներով 110կգ է: Նվերների զանգվածը 100 կիլոգրամով ավելի է պարկի զանգվածից: Քանի՞ կիլոգրամ նվեր էր բերել Ձմեռ պապը:
110-100=10 կգ
10:2=5 կգ
100+5=105 կգ
Պատ.`105 կիլոգրամ
  1. Ինչոր տարի հունվարին եղել է չորս երկուշաբթի և չորս ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է եղել այդ տարվա հունվարի 1-ը:

Պատ.` հունվարի մեկը երեքշաբթի է:

 

  1. Նոր տարվա՝ 2016-ի թվանշանների գումարը ինն է (2+0+1+6=9): Հաջորդը ո՞ր թվականին կբավարարվի այդ պայմանը:

Պատ.` 2025

 

  1. Ձմեռ պապի նվերների պարկերից առաջինն ու երկրորդը միասին 105 կգ են, առաջինն ու երրորդը միասին՝ 110 կգ, երկրորդը և երրորդը միասին՝ 115կգ: Քանի՞ կիլոգրամ էր պարկերից յուրաքանչյուրը:

Լուծում

  • 105+110=215 կգ
  • 215-115=100 կգ
  • 100:2=50 կգ
  • 105-50=55 կգ
  • 110-50=60 կգ

Պատ.` I-50 կգ; II-55 կգ; III-60 կգ

 

 

  1. Տոնածառի լույսերը երեք գույնի են՝ կանաչ, կարմիր, դեղին: Սկզբում միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը: Երկու վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է դեղինը: Երեք վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Ի՞նչ գույնի լույս կլինի միացնելուց 70 վայրկյան հետո:

Յուրաք. գույնի լույս վեց վայրկյանը մեկ կրկնվում է: 70-ից փոքր ամենամեծ թիվը, որը բաժանվում է վեցի դա 66 է: Կանաչ գույնը վառվում է 66 –րդ վայրկյանին,իսկ կարմիրը մեկ վայրկյան հետո 67-րդ վայրկյանին երկու վայրկյան: => 69-րդ վայրկյանին կվառվի դեղինը 3 վայրկյանով, ուրեմն 70-րդ վայրկյան հետո վառվում է դեղինը:

Պատ.` դեղին է:                         

 

  1. Դպրոցում տոնածառերը զարդարելու համար օգտագործեցին 16 դեղին գնդիկ, 24 կանաչ գնդիկ և 32 կարմիր գնդիկ, ընդ որում բոլոր տոնածառերի վրա նույն գույնի գնդիկներից հավասար քանակությամբ եղավ: Ամենաշատը քանի՞ տոնածառ զարդարեցին դպրոցում:

Գտնենք 16, 24 և 32 ամենամեծ ընդանուր բաժանարարը`

16- 2,2,2,2

24-2,2,2,3

32-2,2,2,2,2,2

Հետևաբար ամենամեծ ընդհանուր բաժանարարը 2*2*2=8 է:Այսինքն, կարող են զարդարել 8 տոնածառ որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի երկու դեղին, երեք կանաչ և չորս կարմիր գնդիկ:

 

  1. Ձմեռ պապը նվերների չորս գույնի պարկ ուներ՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր: Նա իր ունեցած 8 գնդակը ցանկանում էր այդ պարկերում տեղավորել այնպես, որ առանց գնդակի պարկ չլինի: Քանի՞ ձևով կարող էր դա անել

 

Պատ.` 35 ձևով:

  1. Չորս ընկեր՝ Արամը, Աշոտը, Գեղամը և Սուրենը, հազարից մեկական դեպի ետ են հաշվում. Արամն ասում է՝ 1000, Աշոտը՝ 999, Գեղամը` 998, Սուրենը 997, Արամը՝ 996, և շարունակում են նույն կարգով: Տղաներից ո՞վ կասի 278 թիվը:

Լուծում

I տարբերակ) 1000 անմնացորդ բաժանվում է չորսի նշանակում է որ Արամը ասելու է նաև առաջին թիվը, => 276-րդ թիվը ասում է Արամը ուրեմը 278 ասում է Գեղամը:

II տարբերակ) Քանի որ տղաները 4 թիվը մեկ են ասում իրենց թվերը, ապա Գեղամն է ասելու 278-րդ թիվը, քանի որ 998-278= 720, որը առանց մնացորդի բաժանվում է 4-ի:

Պատ.` Գեղամ

18) 18. Գտե՛ք այն ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը 120 է:

120-2,2,2,3,5 =>120=2*2*2*3*5, ուրեմն ամենափոքր բնական թիվը 358 է:

19) Նոր տարվա նվերների մի մասը բաժանելուց հետո Ձմեռ պապի մոտ մնաց 7 լիքը պարկ, 7 դատարկ պարկ և 7 կիսադատարկ պարկ: Դրանք ինչպես՞ պետք է բարձել երեք սահնակների, որպեսզի բոլորի վրա հավասար զանգվածով բեռ լինի:

Լուծում

7*0.5=3.5 պարկ

3.5+7=10.5 պարկ

10.5:3=3.5 պարկ

Յոթ լիքը պարկից երեքը և մեկ կիսադատարկ պարկ տեղափոխում ենք երկրորդ սահնակի վրա: Մեկ լիքը պարկը և հինգ կիսադատարկ պարկ դնում ենք երրորդ սահնակի վրա: Վերջին լիքը երեք պարկը և մեկ կիսադատարկ պարկը տեղավորում ենք առաջին սահնակի վրա: Այսպիսով ունենք երեք սահնակ և յուրաքանչյուրի վրա կա 3.5 պարկ:

պատ.` 3.5 պարկ:

20. Գծագրում բերված երեք հարկանի բուրգը կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ: Այդպիսի տասը հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ պետք կլինի:

Подпись отсутствует

3*3=9

5*5=25

7*7=49

9*9=81

11*11=121

13*13=169

15*15=225

17*17=289

19*19=361

1+9+25+49+81+121+169+225+289+361=1330

Պատ.` 1330 խորանարդ