Համանուն և հարանուն բառեր Գործնական աշխատանք


1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել(շատ) աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել(ցախավել)։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում(մեքենայի յուղ)։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում(ուտելիքի յուղ)։
5. Զգեստ կարող(շոր կարել) դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:
6. Մեր կուրսում շատ կարող(կարողանալ) ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում(քիմիական խմորում)։
8. Թխվածքի խմորում(ուտելիքի խմոր) չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ(Ֆուտբոլային տերմին որով տարբերում են խաղի հաշիվը) խփեց։
10. Բաժակի մեջ գոլ(տաք ու սառը խառնած) ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքերի հարկեր, հարկվել պետության կողմից, հարկ համարել:
2. ավել գնել-ցախավել գնել, շատ բաներ գնել:
3. ոչխարի հոտ-ոչխարներից կազմված խումբ, ոչխարներից եկող բույրը:
4. մետաքսի կտոր-
5. Նա ջրում է-նա ջրի մեջ է, նա ջրում է մի բան:
6. Նա գնում է-նա առնում է մի իր, նա քայլում է:
7. Խավարում է-Արևը և լուսինը լինում են նույն տեղում, տեսոողությունից զրկվել:

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Տատիկս սեր էր մերում:

Երկու երիտասարդ զույգ սիրահարվեցին:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Երկրաչափության մեջ շատ կարևոր դեր ունի կետը:

Կետը ջրային կենդանիների մեջ ամենամեծերից է:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Հայրիկս քանոներով գծագրություն անել է ինձ սովորեցնում:

Քույսրիկս հաճախում քանոնի:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Անտարկտիդայում բոլոր մարդիկ դողում են:

Եղբայրս իր մեքենայի համար գնեց նոր դողեր:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Փողոցում մարդիկ խոսում են բարձր տոներով:

Անցած տարի Երևանի 2800 տարին էր, այն շատ նշանավոր տոն էր:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)