Հատուկ և Հասարակ անուններ


Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։

Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,

Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ

անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։

Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ

բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.

Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։

 

1.Բոլոր բառերն սկսել մեծատառով.

Ա. Բոլոր պետությունների պաշտոնական բաղադրյալ հատուկ անուններում.

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Ամիրայություններ,

Աֆղանստանի Իսլամական Պետություն, Բելառուսի Հանրապետություն:

Բ. Բոլոր բաղադրյալ այն անձնանուններում և մականուններում ու

ծածկանուններում.

 

Եղիշե Աբգարի Սողոմոնյան (Եղիշե Չարենց), Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Նար-Դոս, Սայաթ-Նովա

Աշոտ Երկաթ, Արա Գեղեցիկ, Սահակ Պարթև, Տիգրան Մեծ, Անանիա Շիրակացի, Սողոմոն Իմաստուն, Հայկ Նահապետ, այսպես նաև՝ Առյուծաձև

Մհեր, Գայլ Վահան, Ձախորդ Փանոս, Ձենով Օհան

Գ. Այն հատուկ անուններում, որոնք ունեն նախադաս որոշիչ լրացում.

 

Արևելյան Եփրատ, Արևմտյան Բեռլին, Բարձր Հայք,

Կենտրոնական Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Մեծ Մասիս, Նոր Արեշ, Փոքր

Ասիա, Ներքին Թալին, Վերին Արտաշատ

 

Գործնական աշխատանք

 

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։

  1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ

ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ

ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ

ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է

ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է

ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ

ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից:

Փոքր ծառը է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8մ բարձրության, 10-40սմ բնի տրամագծով: Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է: Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում:

  1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,

ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ

ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ

ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ

ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ

ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

 

Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկայլում և Օխոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխ սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ:

Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր

բաղադրիչներն են գրվում մեծատառով։

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱՍԵՎԱՆ
  2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
  3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
  4. 4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐԴՈՍ
  5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ