Էլեկտրոնների բաշխումը ՝ ըստ էներգետիկ մակարդակների


Առաջադրանք. ֆոսֆորի ատոմում էլեկտրոնները բաշխել ՝ ըստ էներգետիկ մակարդակների:

+15P )2e, )8e, )5e

K L N

1s2, 2s2, 2p6, 3s2sp3

Էլեկտրոնային բանաձև է կոչվում, էլեկտրոնների բաշխումը ՝ ըստ էներգետիկ մակարդակների և ենթամակարդակների:

Առաջադրանք. ածխածնի ատոմում էկելտրոնները բաշխել ՝ ըստ էներգետիկ մակարդակների

+6C )2e, )4e

K L

1s2, 2s2, 2p2

Տնային Առաջադրանք


Թթվածնի ընդհանուր բնութագրումը

Քիմիական նշանը-O

Քիմիական բանաձևը-O2

Հարաբերական ատոմային զանգված՝ Ar-16

Հարաբերական մոլեկուլային զանգված Mr-16

Իզոտոպները–16O,17O,18O

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը-2-րդ պարբերության, 6-րդ խումբ, 8-րդ կարգաթիվ

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը-16n,16p,16e

Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը-2,

Հաշվել մեկ ատոմի զանգվածը-16

Թթվածնի ալոտրոպիկ տարաձեվություններ

Քիմիական նշանը՝H,կարգաթիվը1
2.Ar (H)=1
3.Քիմիական բանաձևը՝H2
4.Mr (H2)=2 (H-H) Ոչ բևեռային կովալենտ կապ
5.Դիրքը պարբերական համակարգում պարբ.1, խումբ1, գլխավոր ենթախումբ
6.ատոմի բաղադրությունը (1p, 0n) 1e
7.Ատոմի կառուցվածքը +1 )1e
8.1ատոմի զանգվածը m0=1*1,66*1,-27կգ
9.Իզոտոպները դրանք նույն ատոմի տարատեսակներն են, որոնք ունեն նույն միջուկի լիցքը և տարբեր հարաբերական ատոմային զանգվածներ, այսինքն տարբեր նեյտրոնների թիվ:
H- (1p, 0n) 1e
D- (1p, 1n) 1e
T-(1p, 2n)1-e

1) քիմիական տարրի նշանը — N Համար — 7

2) կարգաթիվը — 7, միջուկի լիցքը +7,

3) հարաբերական ատոմային զանգվածը — 14

4)մեկ ատոմի զանգվածը (գ) — 1,66*14*10-27=կգ =2,324*10-23գ

5) Դիրքը պարբերական համակարգում` ո՞ր պարբերության տարր է պարբերություն-2 Խումբ-5

6) Ատոմի բաղադրությունը՝ (7p 7n) 7e

7)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը — +7 |2|5|

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ — ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ — +5

Ազոտ


Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով. դրանցից առավել տարածված են նատրիումական (չիլիական) և կալիումական (հնդկական) բորակները: Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%): Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների (մոտ 17%) և այլ բնական օրգանական միացությունների բաղադրության մեջ:
Ազոտի մոլեկուլը երկատոմ է: Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր ջերմաստիճանում: Արդյունաբերության մեջ ազոտն ստանում են հեղուկ օդի աստիճանական թորմամբ: Ազոտը հիմնականում կիրառվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի, ներկերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Գազային ազոտն օգտագործվում է որպես իներտ միջավայր բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրականացման, հեղուկ վառելանյութերի մզման, սրվակները հեղուկ դեղանյութերով լցնելու համար: Հեղուկ ազոտը չափազանց սառն է (-196օC). սննդարդյունաբերության մեջ այն օգտագործում են սննդամթերքն արագ սառեցնելու և երկար պահպանելու, բժշկության մեջ՝ մարդու սերմնաբջիջներն ու ձվաբջիջները երկար պահպանելու, նաև մի շարք հիվանդություններ բուժելու համար:

Ազոտի անվան ծագում

Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատոր պայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն ՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»: