ինգնաստուգում


  1. Ինչ է իրենից ներկայացնում փոշոտումը

 

Երկու տիպի փոշոտում կա՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշանոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։

 

  1. Ինչպես է տեղի ունենում շնչառությունը բույսերի և կենդանիների մոտ

 

Շնչառության ժամանակ օրգանիզմը ներշնչում է թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Օրինակ` թռչյուները շնչում են սպունգանման թոքերով: Բույսերը ոչ միայն օդ են ստանում, այլ նաև ֆոթոսիտեզի համար անհրաժեշտ ածխաթթու գազը:

 

  1. Օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ

 

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։

 

 

  1. Սեռական բազմացում

 

Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։

 

  1. Անսեռ բազմացում

 

Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։

 

  1. Սերմերի տարածվածությունը

Սերմը սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով:Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է: Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով սննդանյութերը:

 

  1. Բույսերի աճը և զարգացումը

Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։

Աշխատանք ջերմոցում օր 2-րդ


Քանի-որ այսօր նախագծային շաբաթ է,   մենք`   ես ու Մարտինը, բնագիտության դասին ծաղիկ էինք տնկում մեծ ծաղկամանում, բայց դեռևս չենք որոշել, թե մեջտեղը ինչ ենք տնկելու:

This slideshow requires JavaScript.

 

Աշխատանք ջերմոցում


Մենք մեր դասարանի տղաներով հող էինք լցնում ծաղկամանների մեջ, որպեսզի աղջիկները  ծաղիկ տնկեին: Հողը լցնելու համար օգտագործում էինք փոքր ծաղկամաններ և գործիքներ: Աշխատանքը շատ հետաքրքիր անցավ: