Ուղղորդող հարցեր քիմիա 12.09.2019


  • Որո՞նք են մարդկությանը հուզող հիմնախնդիրները

Մարդկությանը խանգարում են կենդանիների վերացումը, օվկիանոսների աղտոտումը, բույսերի վերացումը, աղբի վերամշակման խնդիրները, օդի աղտոտումը:

  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներից են՝ քամու էներգիան, հողմային էներգիան և արևային էներգիան:

  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր

Մաքուր խմելու ջուր համարվում է՝ այն ջուր, որը չունի հոտ, չունի համ ու թափանցիկ է: Պետք է իր մեջ պարունակի պետք է իր մեջ պարունակի 100 մանրէ և հանքային աղեր:

  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին

Կարծում եմ կենսական միջավայրը պահպանելը՝ յուրաքանչյուր մարդու պարտականությունն է:

  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները

Առողջ ապրելակերպի սկղբունքները՝ դա օրական 8-10 քնելն է, առողջ սնվելն է, սպորտով զբաղվելն է , վատ սովորություններից զերծ մնալն է և հետևել հիգենիային:

  • Ինչու՞ են նավթը համարում «սև ոսկի »

Կարծում եմ նավթը շատ թակարժեք հանածո է այդ իսկ պատճառով էլ համարվում է «սև ոսկի »:

  • Ինչու՞ է ջրածինը համարվում ապագայի վառելանյութ

Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնից ստանում են վառելիք:

  • Ինչու՞ խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով

Խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով, քանի որ քլորը վնասակար է և ջուրը կկորցնի իր օգտակար հատկություննեը:

  • Ինչու՞ են հողին տալիս պարարտանյութեր

Հողին տալիս են պարարտանյութեր, որպեսզի բույսերը լավ աճեն և կենդանիները չփչացնեն բույսերը:

  • Ինչու՞ է անհրաժեշտ քնել մոտավորապես 8 ժամ

Անհրաժեշտ է քնել մոտավորապես 8 ժամ, որպեսզի մարդ կարողանա լիսրժեք վերականգնել իր կորցրած էներգիան:

  • Ինչու՞ են ամռանը հագնում բաց գույնի հագուստ և այլն:

Ամռանը հագնում են բաց գույնի հագուստ, քանի որ բաց գույնը արևի ճառագայթները չի կլանում և անդրադարցնում է, իսկ սև գույնը կլանում է:

Թողնել մեկնաբանություն