Քիմիա տնային առաջադրանք 21.09.2019


  • Ֆիզիկական մարմին և նյութ:

Ֆիզիկական մարմինը ունի զանգված և ծավալ:

Ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:

  • Նյութի սահմանումը.

Նյութը փոքրագույն մասնիկների,(ատոմ մոլեկուլ իոն), փոխազդեցության արձյունքն է իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով օշտված:

  • Ի՞նչ է նյութը,պարզ և բարդ նյութերի օրինակներ:

Մարդկության հայտնի են 30 մլն նյութ:

Պարզ նյութերը մոտվորապես 400 հատ են և կազմված են միևնույն քիմիական տարրից: Ջրածին, թթվածին

Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրերից: ջուր, CO2 գազ

Բարդ նյութերը դասակարգվում են անօրգանական և օրգանական նյութերի:

Նյութերը լինում են մետաղներ և ոչ մետաղներ:

Մետաղներ-ալյումին, նատրիում, կալցիում, պղինձ:

Ոչ մետաղներ-ֆտոր, ազոտ, քլոր, թթվածին

  • Անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ:

Օրգանական նյութեր-Ճարպեր, սպիտակուցներ, ացետոնը:

Անօրգանական նյութեր-կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը

  • Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:

Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

  • Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):

Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:

 

  • Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Նյութի ֆիզիկական հատկություններն են`

Ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը, պլաստիկությունը և մետաղական փայլը:

Նյութի քիմիական հատկություններն են`

Այդ նյութի փոխազդեթությունը այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը:

Ֆիզիոլոգիական հատկություններն են`

Այդ նյութի ազդեցությունը կենդակի օրգանիզմների վրա:

 

 

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr,զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

 

Աղ-NaCl

Ատոմների քանակը-2

Mr(NaCl) = Ar(Na) + Ar(Cl);

Mr(NaCl) = 23 + 35,5 = 58,5

 

NaHCO3-Սոդա

ատոմների քանակը-6

Mr(NaHCO3) = Ar(Na) + Ar(H) + Ar(C) + 3×Ar(O);

Mr(NaHCO3) = 23 + 1 + 12 + 3×16 = 36 + 48 =84

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն