Պատմություն 11-15.11.2019


1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/.

Առաջադրանքներ.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.

296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:

Թողնել մեկնաբանություն