Մարդկային կատակերգության


Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ.
  •  Վայելել-ճաշակել,ըմբոշխնել
  • Երերալ- տատանվել, ճոճվել
  • Էակ- գոյակ, գոյ
  • Հրաշալի- Սքանչելի, հիանալի
  • Ծննդավայր- Ծնելավայր, հայրենիք
  • Զառամյալ- ծեր, ալևոր
  • Հրճվել- Ցնծալ, ուրախանալ
  • Սայթաքել- Սահել,պլստալ
  • Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ — Հիշու՞մ եք՝ ինչ չարեցին: Ինչու՞ մարդիկ չպատասխանեցին Յուլիսիսի ողջույնին: Դու ինչպե՞ս կվարվեիր:
  • Նրանք չողջունեցին փոքրիկ տղային, որովհետև անտարբեր էին: Եթե ես լինեի այնտեղ, ապա անպայման կողջունեի Յուլիսիսին:
  • … իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց … — ինչու՞ էր հեղինակը նեգրի արարքը համարում հրաշալի և անսպասելի բան, մի՞թե մարդկանց բարևելն այդքան տարօրինակ բան է: Մարդկանց բարևելն այդքան էլ տարօրինակ չէ, սակայն այս դեպքում բացի նեգրից ոչ ոք բեռնատար գնացքում գտնվողներից չբարեվեց Յուլիսիսին: Դրա համար էլ հեղինակը նեգրի արարքը համարեց հրաշալի:
  • Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր:
  • ա) Բոլո՞ր անծանոթներն են թշնամի: Իհարկե ոչ բոլոր անծանոթներն են թշնամի:
  • գ) Բոլո՞ր ծանոթներն են բարեկամ:Իմ կարծիքով ոչ բոլոր ծանոթներն են բարեկամ:
  • Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։ — Այդ արարքով ի՞նչ հասկացրեց Յուլիսիսը իր մորը: Այդ արարքով Յուլիսիը ուզում էր ասել որ ինչքան էլ փոքր լինի մարդն անհրաժեշտ է նրան հարգել և որպես հավասար վերաբերվել:
  • Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ — Փորձիր ներկայացնել Յուլիսիս աշխարհը. իսկ քո աշխարհին շա՞տ է նման. ինչո՞վ: Փոքրերի աշխարն այդքան էլ տարբեր չէ:
  • Իմ և Յուլիսիսի աշխարը` բնության առումով, այդքան էլ տարբեր չէ, սակայն տեխնիկական առաջընթացի տեսանկյունից  բավականին տարբերություն կա, Յուլիսիսի ապրած ժամանակ չկար բջջային հեռախոս, համակարգիչ, համացանց և այլն: Սակայն մարդկային հարաբերությունները բոլոր ժամանակներում նույնն են: Դրանով էլ մենք իրար նման ենք:

Առաջադրանքներ

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ.
  • Հինավուրց- վաղեմի, նախկին
  • վրիպել- սխալվել, Շեղվել
  • հրապույր- Հրապուրանք, թովչանք
  • սրտահույզ- Սրտաշարժ, սրտաճմլիկ,
  • սլանալ- Թռչել, խոյանալ
  • պատգամ- Պատվեր, պատվիրան
  • թափառաշրջիկ- շատաշրջիկ, շատաշուրջ
  • Ինչպե՞ս կբացատրես հետևյալ պատկերներն այլ բառերով.

ա) Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ … Խաղաղությունից բացի՝ էլ ի՞նչը կարող է լինել քնկոտ: Հանգիստ իր գործն արած կարող է հանգիստ քնել: Բացի խաղաղությունից աշխատանքը և օրն է քնկոտ:

բ) …Պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փոված… Այգիներից բացի՝ էլ ինչե՞րը կարող են ծուլորեն փռվել: Բացի խաղողի այգուց իրիկունն է և ծիածանն է ծուլորեն փռվում:

  • Կարո՞ղ ես բնութագրել մարդուն, ով մտքում անընդհատ երաժշտություն է լսում, նկատում է շուրջը բոլոր լույսերն ու գույները:

Այն մարդը, որը մտքում անընդհատ երաժշտություն է լսում և նկատում իր շուրջը բոլոր լույսերն ու գույները նախ և առաջ ուշադիր է, գնահատում է և սիրում է բնությունը, կյանքը և  իրեն շրջապատող ամեն ինչ:

  • Երբ քայլում ես փողոցով, ի՞նչ ես նկատում առաջին հերթին, ինչի՞ն ես ուշադրություն դարձնում. համեմատիր քեզ Հոմերի հետ:

Հոմերը առաջին հերթին նկատում էր ծառը, խոտը, ջուրը,ամպը մի խոսքով բնությունը, իսկ ես նկատում եմ մարդկանց, երեկոյան սիրուն լույսերը և շենքերը լուսավորումով: Մի գուցե դրա պատճառը մեծ քաղաքի բնակիչ լինելն է ի տարբերություն Հոմերին:

  • Համեմատիր Հոմերին Յուլիսիսի հետ:

Իմ կարծիքով Հոմերն ու Յուլիսիսն իրար նման են, որովհետև երկուսն էլ ուշադիր, բարեկիրթ, ընկերասեր էին անկախ տարիքային տարբերությունից: Նրանք երկուսն  էլ սիրում են բնությունը: