Մարդկային կատակերգություն


Առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ.
  • Պողոտա- փողոց, ճանապարհ
  • Խորհրդավոր- Գաղտնախորհուրդ, առեղծվածային
  • Սանդուղք- Աստիճան, սանդղամատ
  • Կասկածել- Տարակուսել, երկբայել
  • Աղքատ- Չքավոր, չունևոր
  • Օգնել- աջակցել, նպաստել
  • Գողանալ- կողոպտել, թալանել
  • Համաձայնիր այս մտքերի հետ կամ հերքիր (մի համաձայնիր) դրանք՝ հիմնավորելով կարծիքդ:

ա) Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։

Ես համաձայն եմ, որովհետև եթե մարդու երեխաները կան, ապա ուրեմն անընդհատությունն ապահովված է: Երեխաները ծնողներից իրենց փոխանցած գեների, դաստիարակության և ընտանեկան ավանդույթների շնորհիվ  շարունակում են իրենց պապերի կյանքը: Քանի մարդուն հիշում են, նա դեռ կեդանի է:

բ) … բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

Ես համաձայն եմ,որովհետև եթե բարին կորի մեծ պատերազմներ կսկսվեն, և շատ մարդ կմահանա, և ամենուր իրար հետ կկռվեն:

գ) … երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։

Ես համաձայն եմ, որովետև առանց հողի ու արևի մենք չէինք ունենա մրգեր, հատապտուղներ, ցորենի արտեր և այլ բերք ու բարիք:Մեզ շրջապատող բնությունն անհրաժեշտ է մեր գոյության համար: Այն պետք է քնքշորեն պահպանել և խնայել, որպեսզի մեզնից հետո եկող սերունդը հիանալու բան ունենա:

դ) Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։

Ես համաձայն եմ, որովհետև եթե մարդիկ կիսվեն, ժլատ չլինեն, բոլորս խաղաղ կապրենք, և ոչ գող կլինի, ոչ մուրացկան, և դա բոլորի համար լավ կլինի, օրինակ  եթե ինձ մոտ գումար կա, ես անպայման կիսվում եմ իրենց հետ,  կամ մայրիկիցս եմ խնդրոում, որ տամ, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ:

 

Թարգմանություն


Ամառը անցավ: Ամառային արձակուրդներից հետո ընկերները դպրոցում  իրար հանդիպեցին: Դասարաններում նոր դասասեղաններ են: Պատերին նկարներ են կախած: Աշակերտները դպրոցը հավաքել էին սեպտեմբերի մեկի համար: Դպրոցը սիրուն և լուսավոր է: Աշակերտները ուրախ և զուգված-զարդարված են: Հնչեց զանգը: Աշակերտները և դասատուները մտնում են դպրոց: Դասն սկսվեց: Դասասեղանին տետրեր և գրքեր են դրված: Աշակերտները պատմում են իրենց ամառային արձակուրդներից: ՈՒսուցչուհին նոր դասն է բացատրում: