Պատմություն Փետրվարի 3-7


Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Աշոտ 3-րդի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները:

Աշոտ 3-ը լավ վերաբերմունք էր ցույց տալիս աղքատներին, այդ իսկ պատճառով կրում է Ողորմած մականունը: Նա բանակը ամրապնդեց: Շինարարական աշխատանքներ եղան: Մայրաքաղաքը Կարսից տեղափոխվեց Շիրակի Անի քաղաքը:

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով /գրավոր/.

Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:

Տերյանական բառարանային ֆլեշմոբ


Թախծոտ

Բացատրություն- թախիծով համակված, թախիծ ունեցող, վշտոտ

Հոմանիշներ- Տխրալի, տրտմալի

Հականիշներ- խնդալից

Թարգմանություն ռուսերեն- Грустный, тоскливый, печальный

Թարգմանություն անգլերեն- melancholy

 

 

Ունկնդիր

 

Բացատրություն- որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ)

Հոմանիշներ- Հնազանդ, Ուսանող

Թարգմանություն ռուսերեն- Слушатель

Թարգմանություն անգլերեն- listener,audience

 

 

Կախարդական

Բացատրություն- Կախարդին՝ կախարդությանը վերաբերող՝ հատուկ

Հոմանիշներ- Կախարդիչ, դյութական, մոգական

Հականիշներ- ռեալ

Թարգմանություն ռուսերեն- Волшебный, колдовской, магический,

Թարգմանություն անգլերեն- magic

 

 

 

 

 

Պաղ

 

Բացատրություն- Ցուրտ, սառն

Հոմանիշներ- Ցուրտ, սառը, ույծ

Հականիշներ- ջերմ

Թարգմանություն ռուսերեն- Холодный

Թարգմանություն անգլերեն- cold

 

 

Տուն

 

Բացատրություն- Բնակության կամ տարբեր հիմնարկների ու ձեռնարկությունների օգտագործման համար կառուցված շենք, շինություն, կառույց: Հեռվից երևում էին քաղաքի տները:

Հոմանիշներ- Բնակարան

Թարգմանություն ռուսերեն- Дом

Թարգմանություն անգլերեն- house