Պատմություն Մարտի 9-13


Առաջադրանքներ.
1. Պարզաբանե՛ք և համեմատե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Սան Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր, որով ավարտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

Ստորագրել են փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում (Կոստանդնուպոլիսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»:

Իսպանական գրիպ


Իսպանական գրիպ. մարդկության պատմության ամենամասշտաբային համաճարակը, որը միլիոնավոր մարդու կյանք խլեց

Դրանով վարակվել է շուրջ 550 միլիոն մարդ՝ այդ ժամանակվա բնակչության մոտ 30%-ը, և մահացել է 41 միլիոն մարդ։ 1918-1919 թթ. աշխարհում թափառող համաճարակը սկսվել է Առաջին համաշխարհային պատերամի վերջին ամիսներին և մահացածների թվով գերազանցել պատերամի կորուստներին։

Համաճարակն առաջացել էր գրիպ A վիրուսից, որը հայտնի է որպես H1N1:

Չնայած այն բանին, որ վիրուսը ստացել է «իսպանական գրիպ» անվանումը, հիվանդության առաջին դեպքոը գրանցվել է ԱՄՆ-ում։

Այն տեղի է ունեցել 1918 թ., երբ ԱՄՆ բանակի առաջին զինվորը հիվանդանոց ընկավ սարսափելի ախտանիշներով։ Մի քանի ժամում վարակվեց ավելի քան 100 զինվոր։

Իսկ ապրիլին ամերիկյան զորքերը, որոնց թիվը գերազանցում է 2 միլիոնը, մուտք գործեց Եվրոպա՝ մահացու վիրուսն իր հետ բերելով։ Այդ վաղ շրջանում հիվանդությունը քիչ էր ուսումնասիրված, իսկ մահացությունը վերագրում էին թոքաբորբին։

Ռազմական խիստ ցենզուրան ստիպում էր եվրոպական ու ամերիկյան մամուլներին լռել համաճարակի մասին, և առաջին անգամ վիրուսի մասին հայտնի դարձավ չեզոք Իսպանիայում, ինչի շնորհիվ էլ մահացու գրիպը ստացավ իր անվանումը։

Իսպանական գրիպը սկսել է մարդկանց կյանքեր խլել այնպիսի արագությամբ ու մասշտաբներով, որպիսին աշխարհը դեռ չէր տեսել։

Հիվանդության ախտանշաններն էին դեմքի կապույտ գույնը, թոքաբորբն ու արյունոտ հազը։

Ուշ փուլերում վիրուսն առաջացնում էր ներթոքային արյունահոսություն, ինչն էլ հիվանդին ստիպում էր խեղդվել սեփական արյունից։

Այն տարածված էր ոչ միայն տարեցների, այլև 20-40 տարեկան երիտասարդների շրջանում։

«Շնորհիվ» բազմաթվանոց բանակների շարժման ու տեխնիկական առաջընթացի՝ վիրուսն աներևակայելի արագությամբ տարածվում էր ողջ մոլորակում։

Միակ բնակավայրը, որտեղ չի հասել համաճարակը, Բրազիլիայում գտվող Մարաժո կղզին էր։

Համաճարակի մասշտաբները աղետալի էին. միայն Հնդկաստանում իսպանական գրիպը խլել է ավելի քան 18 միլիոն մարդու կյանք։

1997 թ. ԱՄՆ-ում կարողացան ստանալ H1N1 վիրուսի նմուշը 1918 թ. Ալյասկայի բնակիչներից մեկի դիակից, որը 80 տարի առաջ թաղվել էր հավերժական ցրտի պայմաններում։

Նմուշը թույլ տվեց վերստեղծել իսպանական գրիպի գենային կառույցը և ուսումնաիրել վիրուսի մուտացիայի առանձնահատկությունները։

Այսօր գիտնականները չեն հերքում, որ մահացու մուտացիան կարող է յուրաքանչյուր պահի տեղի ունենալ, ինչն էլ, բնականաբար, ավերիչ կլինի աշխարհի համար։