Տանը 03.10.2016


Առաջադրանքներ.

  • Լավագույն բարեկամները հանգիստ ու անհոգ են, նրանք ընկերություն են անում առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու: — Քեզ համար ո՞վ կարող է լինել լավագույն բարեկամ:

Իմ լավագույն բարեկամը Մարտինն է: Նա օգնության հասնող, բարի, ընկերասեր և բարեսիրտ տղա է:

  • Ինձ թվում է, որ երեխան միշտ ինչ֊որ մանկական բան է որոնում մեծերի մեջ։ — Գրիր, թե ի՞նչ ես փնտրում մեծերի մեջ:

Ես մեծերի մեջ մանկական բան ման չեմ եկել:

  • Մոր տված խորհուրդներից ո՞րը դու կընդունեիր. ինչու՞:

Ես խորհուրդներից կընտրեի այն, որ պետք չէ սեփական սխալներից վախենալ, որովհետև այդ սխալների վրա դու սովորում և փորձ ես ձեռք բերում, ինչը և կօգնի խուսափել նույն սխալներից:

  • Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ) — Երբևէ լսե՞լ ես քո սրտի ձայնը. ի՞նչ է այն քեզ ասում:

Ես մինչ օրս ուշադրություն չեմ դարձրել իմ սրտի ձայնին: Չեմ էլ մտածել այդ ուղղությամբ: Կարծում եմ սրտի ձայնը այն է ինչ-որ ես զգում եմ:  Իսկ ես զգում եմ լավն ու բարին, ատում եմ չարն ու վատը: Այսպիսով, կարծում եմ, որ սրտի ձայնը հիմնականում լավի ու բարու կողմնակից է: Այդ ձայնը, որը սրտի ձայն անվանեցինք, հուշում է լինել օգնության հասնող և կարեկցող: Մերժել մեծամտությունը և գորոզությունը: