ԱՆՁՐԵՎ


Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

 

Առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես տեսնում ընդգծված արտահայտություն-պատկերները:

Ամպը կախվել է ամպից- ամպերը մոտեցել իրար են կպել:

Ուշաթափվել է առուն-անձայն հոսում է:

Քամին փշաքաղվել է- թափը կորցրել է

Արյունաքամ կլինի Ամպըանձրև կգա

  • Փորձիր ներկայացնել թռչունի մտորումները (ում և ինչու, չգիտե, բայց սպասում է…)

Թռչյունը քամուց ու վախից կծկված սպասում է և ելք փնտրում: Նրան արդեն ծանոթ է անձրևից թռչվելը: Թռչյունի գլախովոր մտորումը մի տեղ գտնել և պատսպարվելն է:

Домашнее задание 11.10.2016


Сегодня уже не каждый школьник сможет похвастаться тем, что видел своими глазами и держал в руках черно-белую фотографическую карточку. И совсем мало тех, кто видел, как появляется изображение на фотобумаге. А вот фотографии на смартфонах или планшетах стали вполне привычным явлением, хотя принципы создания изображения остались прежними.

А ведь первый фотоснимок произвел настоящий фурор и никто не мог предположить, что фотоаппарат ждет такая увлекательная жизнь.

Ещё в самом начале 16 века германский астроном Иоганн Кеплер открыл законы преломления и отражения света. Впоследствии его теорию линз использовал Галилео Галилей в создании телескопа. Видеть через систему линз и зеркал человек научился, но зафиксировать это изображение не получалось.

 

Այսօր արդեն ամեն մի դպրոցական չի կարող գլուխ գովալ, որ սեփական աչքերով տեսել և բռնել է սև ու սպիտակ լուսանկար: Եվ շատ քիչ են նրանք, որոնք տեսել են, թե ոնց է պատկերը հայտնվում լուսաթղթի վրա: Իսկ ահա հեռախոսների և պլանշետների մեջ գտնվող նկարները սովորական երևույթ են, սակայն պատկերի ստեղծման սկզբունքը մնացել է նույնը:

Իսկ առաջին նկարը ստեղծեց այնպիսի իրարանցում, որ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ֆոտոխցիկին սպասվում է այդպիսի զվարճալի կյանք:

Դեռ 16-րդ դարի սկզբում գեռմանացի աստղագետ Իոհան Կեպլերը  հայտնաբերեց լույսի բեկման և արտացոլման օրենքը: Հետագայում նրա լինզաների համակարգի տեսությունը Գալիլեո Գալիլեյը օգտագործեց աստղադիտակ ստեղծելուց: Այդ ժամանակ հայելիների և լինզաների համակարգի միջոցով տեսնելը մարդը սովորեց, սակայն նրան չհաջողվեց ֆիքսել այդ պատկերը: