Առաջադրանքներ.
- Հոմերի համար վիրավորական էր այդ դրամն ընդունելը — Ինչու՞:
Հոմերի համար վիրավորական էր այդ դրամը վերցնելը, որովհետև ուրիշի քրտինքով աշխատածը առանց ոչ մի բան ստացավ:
- Ռոզալի Սիմս֊Փիբիթիի տված արծաթը նա գցեց այդ մարդու գլխարկի մեջ և շտապեց դեպի իր հեծանիվը։ — Ինչու՞ Հոմերը արծաթ դրամը տվեց այդ մարդուն:
Նա տվեց այդ արծաթն այն մարդուն, որովհետև այդ մարդը դրա կարիքը ուներ, իսկ ինքն էլ ուզում էր դրանից ազատվել:
- Արդեն նստել էր հեծանիվը և քսան յարդ հեռացել, երբ զգաց, որ ինչ֊որ վատ բան կար իր արարքի մեջ։ — Ի՞նչ վատ բան կար այդ արարքի մեջ: Իր սխալը ճի՞շտ ճանապարհով ուղղեց. ինչու՞:
Վատ բանը այն էր, որ մինչ այդ նա չէր մտածել օգնել այդ մարդուն, բայց այս անգամ օդից եկած փողով օգնեց, և հետո զգաց իր սխալը, և հասկացավ, որ ողորմություն պետք է սեփական դրամով տալ:
- Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն) — Երբ սխալվում եմ …
Երբ ես սխալվում եմ, ապա դժվարությամբ եմ սխալս ընդունում: Դրա համար ինձ ժամանակ է պետք: Երբ որ անցնում է որոշ ժամանակ փորձում եմ հասկանալ իմ սխալը: Հետո մտածում եմ, թե արդյոք կարելի էր խուսափել այդ սխալից: Փորձում եմ այն մոռանալ: ՈՒզում եմ, որ մյուսներն էլ մոռանան և չհիշեն և չհիշեցնեն ինձ դրա մասին: Որոշում եմ, որ մյուս անգամ այդպես չեմ անի, բայց միշտ չէ, որ որոշումս կատարում եմ: